«Ռազբոյ» Ավետիսյանի տանը

29/10/2008

Հոկտեմբերի 26-ին, ժամը 01:25-ին թալանել են ՀՀ կառավարությանն առընթեր Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի` Երեւանի Իսահակյան փողոցի թիվ 34/Բ հասցեում գտնվող առանձնատունը: Տան հսկիչ Նորիկ Մ.-ն Ոստիկանության Կենտրոնականի բաժնում ասել է, որ նույն օրը, ժամը 00.30-ին, 5 անհայտ անձինք, որոնցից 4-ը` դիմակավորված, դարպասի վրայով մուտք են գործել տան բակ, որից հետո բաց դռնից մտել տուն, ապա իրեն եւ տան 3 անդամներին կապելով կպչուն ժապավենով` հափշտակել են ոսկյա եւ ադամանդյա տարբեր զարդեր, ինչպես նաեւ` տան սեփականաշնորհման վկայականը, որից հետո իրենց մոտ եղած ատրճանակներով եւ ձեռքերով ծեծի են ենթարկել տան անդամներին, պատճառել վնասվածքներ ու դիմել փախուստի: Ուշագրավ է, սակայն, այն, որ Ա. Ավետիսյանի տունը շուրջօրյա հսկվում է Պահակային ծառայության կողմից, բացի այդ` ամբողջ տարածքում տեղադրված են տեսագրող սարքեր: Թե ինչպե՞ս են գողերը շրջանցել պահակներին ու մտել տուն` դեռեւս հայտնի չէ: