«Այն իշխանությունը, որը այդ հանցանքները գործել է, ո՞նց պիտի բացի: Քանի այդ իշխանությունը կա` չի բացահայտվի,- «Հոկտեմբերի 27»-ի բացահայտման կապակցությամբ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը` ավելացնելով,- Որպեսզի բացահայտվի` դրա համար պետք է ժողովրդավարություն լինի, անկախ դատարան լինի, պետք է օրենքի գերակայություն լինի… բաներ, որ Հայաստանի համար հրաշքներ են, գոյություն չունեն»: Ըստ Լ. Տեր-Պետրոսյանի, բացահայտմանը խանգարում է մեղսակցությունը: «Անգամ եթե թաքցրել են, խանգարել են հետաքննությանը, չեն ապահովել անաչառ դատարանի վճիռ, դա արդեն մեղսակցություն է… Եվ դա պիտի մոտիվ ունենա…»,- ասել է նա` համոզմունք հայտնելով, որ չեն բացահայտվի նաեւ մարտի 1-ի ողբերգության մեղավորները: «Չի բացահայտվի, քանի դեռ այս իշխանությունն է… Այս իշխանությունն է գործել այդ ոճիրը, ինչպե՞ս կբացահայտի»: