Եթե ՀՀ կառավարությունն ԱԺ ուղարկի «Զինապարտության մասին» օրինագիծը, ըստ որի` բանակ են զորակոչվելու նաեւ բուհերի ուսանողները, ապա Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը դիմելու է Վենետիկի հանձնաժողով: Այս մասին երեկ հայտարարել է մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, ով դեմ է այս օրինագծի ընդունմանը: Ի դեպ, Ա. Հարությունյանը հիշեցրել է, որ իրենք գործակցում են Վենետիկի հանձնաժողովի հետ, այն էլ` շատ հաջող: