Անվավեր է ճանաչվել

29/10/2008

ՀՀ վարչական դատարանը երեկ անվավեր է ճանաչել հոկտեմբերի 12-ին կայացած Սիսիանի քաղաքապետի ընտրությունները: Նոյեմբերի 2-ին Սիսիանում նշանակվել է վերաքվեարկություն` նույն թեկնածուների միջեւ: Սիսիանի քաղաքապետի համար առաջադրված է վեց թեկնածու` Վազգեն Բաբայան (ՕԵԿ), Սամվել Թանգյան (ՀՀԿ), Լավրենտ Սարգսյան (անկուսակցական, գործող քաղաքապետ), Տիգրան Պողոսյան (ՀՅԴ), Աղասի Հակոբջանյան (ԲՀԿ), Ռազմիկ Դանիելյան (անկուսակցական): Հոկտեմբերի 12-ին առավել շատ ձայներ էին հավաքել Աղասի Հակոբջանյանը (ԲՀԿ, 2002 կողմ) եւ Տիգրան Պողոսյանը (ՀՅԴ, 1941 կողմ): Նրանց հավաքած ձայների տարբերությունը եղել է 61, իսկ ընտրությունների անճշտությունների չափը` 327: Վերահաշվարկից հետո թեկնածուների հավաքած ձայների տարբերությունը դարձել է 62, անճշտությունների թիվը` 57, ինչի հիման վրա հանձնաժողովը Սիսիանի քաղաքապետի ընտրությունները ճանաչել է վավեր, իսկ Աղասի Հակոբջանյանին` ընտրված Սիսիանի քաղաքապետ: Որոշումը ՀՀ վարչական դատարանում վիճարկել է Տ. Պողոսյանը, որի պահանջն էլ բավարարվել է: