Միեւնույն է` լավ չեք ապրելու

26/10/2008

«Շատ վտանգավոր ենք համարում այն մտածելակերպը, որ տարածքները զիջենք ու հանգիստ ապրենք: Իմացե՛ք` հանգիստ չեք ապրելու, ավելի վա՛տ եք ապրելու: Դրա համար եկեք բոլորս միահամուռ ասենք, որ ոչ մի տարածք չենք զիջելու»,- անդրադառնալով ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման շուրջ վերջին հրապարակումներին, թե` ավելի լավ է Հայաստանը որոշ տարածքներ զիջի Ադրբեջանին, երեկ ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը: Ըստ նրա` ԼՂՀ հարցը լուծված չէ միայն Ադրբեջանի եւ «իր եղբայր» Թուրքիայի համար: «Եթե հզոր տերություններն ուզենային որոշակի խնդիրներ լուծել այս տարածաշրջանում, հավատացեք` իրենք վաղուց այդ խնդիրները լուծել էին, եւ պետք չէ ընկնել մոլորությունների մեջ: ՀՀ-ն թող իր դիրքորոշումը հստակ արտահայտի: Եթե մեր դիրքերն ամուր լինեն, որեւէ զիջում չի լինի»,- ասել է նա: