Անկումը շարունակվում է

26/10/2008

Եվրամիության արժութային շուկաներում դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքի անկումը շարունակվում է. երեկ առավոտյան եվրոյի փոխարժեքն իջել է 1,27 դոլարի նշագծից: Դա դոլարի նկատմամբ եվրոյի ամենացածր փոխարժեքն է 2006թ. հոկտեմբերից ի վեր: Ինչպես նշում են Լոնդոն-Սիթիի մասնագետները, վարկային ու ֆինանսական ճգնաժամն այժմ տարածվել է համաշխարհային արժութային շուկայի վրա՝ այնտեղ առաջացնելով փոխարժեքների ուժգին ու վտանգավոր տատանումներ: Օրինակ, ճապոնական իենը երեկ դոլարի համեմատությամբ հասել է իր ամենաբարձր փոխարժեքին 1995թ. օգոստոսից ի վեր: Այժմ աշխարհի շուկաներում 1 դոլարի արժեքը կազմում է 95,32 իեն: