ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջիկա այցը տարածաշրջան, որի մասին նախօրեին հայտարարել էր ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն, հետաձգվում է: Այդ մասին երեկ հայտարարել է նույն ինքը` Բեռնար Ֆասիեն` այցի հետաձգումը պայմանավորելով համանախագահների աշխատանքային ժամանակացույցի անհամապատասխանությամբ: Ֆասիեն, սակայն, նշել է, որ մոտակա ժամանակահատվածում այցը կկայանա, եւ բանակցային գործընթացը կշարունակվի: Ակնհայտ է, որ անցած երկու օրերին այս հարցում ինչ-որ փոփոխություն է տեղի ունեցել: Այնպիսի փոփոխություն, որը ստիպել է հետաձգել համանախագահների այցը: Իսկ աշխատանքային գրաֆիկի անհամապատասխանությունը, հասկանալի է, ընդամենը պատրվակ է: