Դեսպաններ է նշանակել

26/10/2008

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը նշանակել է Հարավային Օսիայում եւ Աբխազիայում Ռուսաստանի դեսպաններին: «Ես հրամանագիր ստորագրեցի Կարգիեւ Էլբրուս Կանիկոեւիչին Հարավային Օսիայի Հանրապետությունում եւ Գրիգորեւ Սեմյոն Վյաչեսլավովիչին Աբխազիայի Հանրապետությունում դեսպան նշանակելու մասին,- հայտարարել է Մեդվեդեւը` ավելացնելով,- Հարավային Օսիան եւ Աբխազիան երիտասարդ երկրներ են, որտեղ դեռեւս շատ բան կա անելու՝ նույնիսկ միջազգային իրավունքի այդ նոր սուբյեկտների պետականության տեսանկյունից»: