Վերականգնվել է

23/10/2008

Երեքշաբթի երեկոյան ավարտվել են Վրաստանի տարածքով անցնող մայրուղային գազատարի վերականգնողական աշխատանքները, եւ արդեն ժամը 23:00-ին գազամուղով բնական գազը մուտք է գործել Հայաստան: Ներկայումս գազը ներկրվում է հանրապետություն ամբողջ ծավալով: Հիշեցնենք, որ գազի մուտքը ՀՀ դադարեցվել էր հոկտեմբերի 19-ին` ժամը 01:00-ին՝ պայմանավորված Վրաստանի տարածքում մայրուղային գազատարի վրա իրականացվող պլանային կանխարգելիչ եւ վերանորոգման աշխատանքներով: