Պատասխանելով Վերին Lարսի անցակետի վերակառուցման ավարտի վերաբերյալ «Արմենպրեսի» հարցին, ՌԴ տրանսպորտի նախարար, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լեւիտինն ասել է, որ կատարվող աշխատանքների համար ժամանակ է պահանջվում, այդ պատճառով հնարավոր չէ ասել, թե անցակետը երբ կսկսի գործել: Հիշեցնենք, որ այն փակվել էր դեռեւս 2006-ի ամռանը՝ վերանորոգման նպատակով: Ըստ Ի.Լեւիտինի, Հայաստանին անցակետի գործարկման հարցը հուզում է ավտոմոբիլային հաղորդակցման տեսանկյունից, սակայն շաբաթը մեկ անգամ լաստանավային ուղին է գործում, ընդ որում` ոչ ծանրաբեռնված: Հայաստանը դեռեւս քիչ բեռներ է առաքում դրանով: «Տրանսպարտային միջանցքի ապահովման հարցում խնդիրներ չկան: Ավտոմեքենաները կարելի է հասցնել մինչեւ լաստանավ, ապա` ուղիղ Նովոռոսիյսկ: Խնդիրը միայն փոխադրումների արժեքն է, որը ներկայումս նշանակալի է եւ կախված է նաեւ Վրաստանի տարածքում գործող սակագներից»,- ասել է ՌԴ տրանսպորտի նախարարը: