Մոլորակի 25 ամենասեքսուալ տղամարդիկ

23/10/2008

«Cosmopolitan» ամսագիրը հրապարակել է մոլորակի 25 ամենասեքսուալ տղամարդկանց աղյուսակը: Ամենաերիտասարդ սեքս-խորհրդանիշը 27-ամյա երգիչ Ջասթին Թիմբերլեյքն է, մնացածների տարիքն անցնում է 30-ից:

Աղյուսակն այս տարի գլխավորում է

45-ամյա Ջոնի Դեփը, որն արդեն վաղուց հրաժարվել է «վատ տղայի» կերպարից, ալկոհոլից ու թմրանյութերից եւ հայտարարում է, որ իր ամենամեծ հարստությունն իր երեխաներն են: Երկրորդ տեղում երդվյալ ամուրի Ջորջ Քլունին է, որն այդպես էլ դեռ ընտանիք չի կազմել եւ մտադիր չէ երեխաներ ունենալ: Հարյուրավոր կանանց սրտեր գերած Քլունին նախընտրում է թեթեւամիտ եւ կարճատեւ սիրավեպեր ունենալ մանեկենուհիների հետ: 3-րդ տեղում 28-ամյա Ջեյք Հիլլենխաալն է: Դերասանը միլիոնավոր երկրպագուների համար սեքս-խորհրդանիշ դարձավ այն բանից հետո, երբ «Սապատավոր լեռը» ֆիլմում խաղաց արվամոլ կովբոյի դերը: Շիկահեր Ռիզ Ուիզերսփոունի հետ սիրավեպը միայն ավելի ամրապնդեց նրա համբավը:

4-րդ տեղը զբաղեցնում է 40-ամյա Դենիել Կրեյգը: Նրան կոչում են կինոյի պատմության մեջ ամենասեքսուալ եւ ամենաառնական Ջեյմս Բոնդը: Նրա սառը, երկնագույն աչքերն ու մկանուտ մարմինը հանգիստ չեն տալիս աշխարհի միլիոնավոր երկրպագուհիներին:

5-րդ տեղում հայտնվել է բազմազավակ հայր Բրեդ Փիթը:

Մնացած տեղերն այսպես են բաշխվել.

6-րդ տեղ. Ջեյմս Մաքէվոյ, 29 տարեկան, «Առանձնակի վտանգավոր է» ֆիլմի գլխավոր հերոսը:

7. Ջասթին Թիմբերլեյք, 27 տարեկան:

8. Ուիլ Սմիթ, 40 տարեկան:

9. Դեւիդ Բեքհեմ, 33 տարեկան:

10. Վենթվորթ Միլլեր, 36 տարեկան, «Փախուստ բանտից» սերիալի հերոսը:

11. Քրիստիան Բեյլ, 34 տարեկան, «Սեւ ասպետը» ֆիլմից:

12. Ջոնաթան Ռիզ Մայերս, 31 տարեկան, «Փարիզից` սիրով» ֆիլմից:

13. «Take That» խմբի բոլոր անդամները` Գարի Բարլոու, Մարկ Օուեն, Հովարդ Դոնալդ եւ Ջեյքսոն Օրանջ:

14. Էշթոն Քաթչեր, 30 տարեկան, «Իքս-գործոն» սերիալ:

15. Դերմոտ ՕգԼարի, 35 տարեկան, «Իքս-գործոն» սերիալ:

16. Դեւիդ Թեննանտ, 37 տարեկան, «Կազանովա», «Հարրի Փոթերն ու կրակի գավաթը» ֆիլմերից:

17. Պատրիկ Դեմփսի, 42 տարեկան:

18. Քլայվ Օուեն, 44 տարեկան, «Մեղքերի քաղաքը»:

19. Փիրս Բրոսնան, 55 տարեկան:

20. Մարկ Ռոնսոն, 33 տարեկան, «Օրինակելի արուն»:

21. Գորդոն Ռամսեյ, 41 տարեկան, հեռուստահաղորդավար:

22. Ռասսել Բրենդ, 33 տարեկան:

23. Ֆարել Ուիլյամս, երգիչ, 35 տարեկան:

24. Ռայան Ռեյնոլդս, 31 տարեկան, «Իքս մարդիկ»:

25. Օլիվեր Մարտինես, 42 տարեկան, ֆրանսիացի դերասան եւ մոդել, Քայլի Մինոուգի նախկին փեսացուն: