Կհանդիպեն Փարիզում

09/06/2005

Ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովի, Հայաստանի եւ
Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը, նախնական տվյալներով,
տեղի կունենա Փարիզում: Հանդիպման կոնկրետ վայրն ու ժամկետները
կհրապարակվեն առաջիկայում: Հանդիպումը տեղի կունենա հունիսի կեսերին, ԵԱՀԿ
Մինսկի խմբի համանախագահների եւ Հայաստանի արտգործնախարար Վարդան
Օսկանյանի հանդիպումից հետո, որը նախատեսված է հունիսի առաջին կեսին: Այս
հանդիպումներից հետո՝ հուլիսի սկզբին, համանախագահներն այցելելու են
տարածաշրջան: