Անպատասխան հարցեր կան

21/10/2008

Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը երեկ դիմել է ԱԺ-ին` իր աշխատանքները երկու ամսով երկարաձգելու մասին առաջարկով: Մինչ քվեարկությունը, որը տեղի է ունենալու այսօր, հանձնաժողովի ՀՅԴ-ական անդամ Արծվիկ Մինասյանը հայտարարել է, թե դեռեւս կան անպատասխան հարցեր: «Մասնավորապես, առաջին նախագահը, որը բանակը քաղաքականությունից հեռու պահելու ջատագովն էր, ի՞նչ խնդիր էր լուծում` հրամանատարներին կոչ անելով անցնել շարժման կողմը, կամ երկրորդ նախագահն արդյոք տարբեր հրամաններ արձակելիս միջոցներ ձեռնարկո՞ւմ էր հնարավոր զոհերից խուսափելու համար»,- ասել է Ա. Մինասյանը: