ՆԱՏՕ-ն պաշտպանում է

21/10/2008

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսին: ՀՀ նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Ս. Սարգսյանն ասել է, թե եվրոպական ուղղությունը շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքական գերակայություններից մեկը, եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը դրա կարեւորագույն տարրերից է: Ըստ Սերժ Սարգսյանի` Եվրաատլանտյան դաշինքի հետ փոխգործակցությունը շարունակվելու է, քանի որ Հայաստանն այն դիտում է ՀՀ անվտանգության բաղկացուցիչ մաս: Ի դեպ, Ռոբերտ Սիմոնսն ասել է, որ ՆԱՏՕ-ն պաշտպանում է Հայաստանի նախաձեռնությունն ու վճռականությունը Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: