Հնարավոր է, բայց ոչ անխուսափելի

21/10/2008

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդն «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե հնարավոր է համարում, որ մինչեւ տարեվերջ որոշակի համաձայնություն ձեռք բերվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի միջեւ: «Այո, դա հնարավոր է, սակայն հնարավոր` չի նշանակում՝ անխուսափելի: Երկու կողմերն էլ ստիպված են լինելու դժվարին որոշումներ կայացնել: Եթե այս հակամարտության լուծումն այդքան հեշտ լիներ, այն արդեն լուծված կլիներ»,- ասել է նա: