Ընտրվել է

21/10/2008

Երեկ 87 կողմ ձայնով ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել միակ թեկնածու, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը: Վերջինս քվեարկությունից առաջ հայտարարել է, թե իր գործունեությունն ուղղված է լինելու ՀՀ նախագահի նախընտրական ծրագրերի իրագործմանը: Սոցիալական ոլորտի քաղաքականությունը, ըստ նրա, իրականացվում է չորս ուղղությամբ` աղքատության կրճատում, գործազրկության նվազեցում, ծերերի, հաշմանդամների խնդիրների լուծում: «Հանձնաժողովի քաղաքականությունը պետք է ուղղված լինի նրան, որպեսզի չստեղծվեն նախապայմաններ այնպիսի խնդիրների առաջացման համար, որոնք հնարավոր է եւ չունենալ»,- ասել է նա: Հիշեցնենք, որ այս հանձնաժողովի նախագահի պաշտոնը քվոտայով պատկանում էր ՀՀԿ-ին: