Եվս մեկ գործ

21/10/2008

ՀՀ Հատուկ քննչական ծառայությունն ավարտել է մարտի 1-ի հետ կապված գործերից եւս մեկը` Հարություն Ղարիբյանի մասով նախաքննությունը եւ նրա վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան: Հ.Ղարիբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով: Հ.Ղարիբյանն օգոստոսի 20-ին գտնվել է հետախուզման մեջ եւ հայտնաբերվել սեպտեմբերի 29-ին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Նշենք, որ հոկտեմբերի 15-ի դրությամբ ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից դատարան է ուղարկվել 84 քրեական գործ` 110 անձի վերաբերյալ: