Առաջիկայում կայանալիք ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում տեղի հայ համայնքը պաշտպանելու եւ քվեարկելու է նախագահի դեմոկրատ թեկնածու Բարաք Օբամայի օգտին: Այս մասին երեկ ասուլիսում հայտարարել է Ամերիկայի Հայկական համագումարի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի գրասենյակների տնօրեն Արփի Վարդանյանը: «Նա խոստացել է ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, եւ մենք հավատում ենք նրա անկեղծ խոստմանը»,- ասել է Ա. Վարդանյանը: Նրա կարծիքով, այս ընտրություններն ԱՄՆ-ում վերջին տարիների համեմատ ամենալարվածն ու հետաքրքիրն է, եւ վերջին սոցհարցումների համաձայն` հաղթողի հիմնական հավակնորդը Բ. Օբաման է. հենց նա է հաղթել Ջոն ՄըքՔեյնի հետ կայացած երեք հեռուստաբանավեճերում` ավելի համոզիչ ներկայացնելով իր տեսակետներն ու ծրագրերը: