Չփոխե՛լ ձեւաչափը

17/10/2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նախօրեին ԱՄՆ Պետքարտուղարությունում հանդիպել է պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի հետ: Նրանք անդրադարձել են ԼՂՀ հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերություններին, «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում Երեւան-Վաշինգտոն գործընկերությանը: Ռայսը նշել է, թե ԱՄՆ-ը կողմնակից չէ ԼՂ հիմնահարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափից այլ ատյաններ տեղափոխելու վերջին նախաձեռնություններին: «ԱՄՆ-ը եւ Հայաստանն ունեն շատ լավ հարաբերություններ: Մենք միասին աշխատում ենք բազմաթիվ ծրագրերի շուրջ եւ շարունակելու ենք աշխատել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի ուղղությամբ»,- ասել է Կ. Ռայսը: