Եկեղեցու վնասը

17/10/2008

Նախորդ 9 ամիսների ընթացքում ՀՀ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներում Հայաստանի եկեղեցիներից կատարված գողությունների փաստի առթիվ քննվել են 16 քրեական գործեր: Գողությունների արդյունքում Հայ Առաքելական եկեղեցուն պատճառվել է ընդհանուր 3 միլիոն 184 հազար դրամի գույքային վնաս: ՀՀ Ոստիկանության Լրատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից «Արմենպրեսին» տեղեկացրել են, որ կողոպուտի են ենթարկվել Գյումրու Յոթ վերք, Արարատի մարզի Մարմաշեն գյուղի Սբ. Գեւորգ, Վանաձորի Սբ. Աստվածածին, Երեւանի Կաթողիկե Սբ. Աստվածածին, Արագածոտնի մարզի Թափն բնակավայրի Աբ. Աստվածածին, նույն մարզի Սբ. Սաղմոսավանք, Աշտարակի Սբ. Գեւորգ, Բյուրականի Սբ. Հովհաննես, Ապարանի Սբ. Խաչ, Գորիսի Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Սեւանա լճի թերակղզու Սբ. Առաքելոց, Սպիտակի Սբ. Հարություն, Եղվարդի Սբ. Աստվածածին, Ծաղկաձորի Կեչառիս, Կոտայքի մարզի Գառնի գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցիները: Հիշյալ մի շարք գործերով նախաքննությունն ընթացքի մեջ է: Հարուցված քր.գործերի շրջանակներում կան կալանավորված անձինք: