Պորտուգալը գալու է

17/10/2008

Նոյեմբերին Հայաստան կժամանի Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) պատվիրակությունը, որի կազմում են ԱՄՀ կառավարման գծով փոխտնօրեն Մուրիլո Պորտուգալը եւ ԱՄՀ Հայաստանի առաքելության ղեկավար Մարտա Կաստելլո-Բրանկոն: Ըստ ԱՄՀ ՀՀ ներկայացուցչության՝ այցի ընթացքում ծրագրված են մի շարք հանդիպումներ: Քննարկումներ կծավալվեն ԱՄՀ օժանդակությամբ ՀՀ-ում իրականացվելիք եռամյա նոր վարկային ծրագրի շուրջ: Դեռեւս սեպտեմբերին Մ.Կաստելլո-Բրանկոն Երեւանում տեղեկացրել էր, որ ծրագիրը կուղղվի Հայաստանում աղքատության կրճատմանը եւ տնտեսական աճի ապահովմանը: Ակնկալվում է, որ այն մինչեւ այս տարեվերջ կդրվի ԱՄՀ խորհրդի քննարկմանը, որից հետո այն կյանքի կկոչվի: