Կլինի կարգադրություն

17/10/2008

Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի ստեղծումը շարունակում է ձգձգվել: Թեեւ իշխանությունները շաբաթներ առաջ հայտնել են իրենց մտադրությունը՝ այդ խումբը ստեղծելու վերաբերյալ, սակայն դեռեւս պարզ չէ, թե այն ի՞նչ կազմով, կամ ի՞նչ հիմքերով է ստեղծվելու: Ստեղծվելու է օրենքի՞, թե՞ ՀՀ նախագահի հրամանագրի հիման վրա: «Առաջիկայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այդ մասին կարգադրություն կանի, որտեղ բոլոր հարցերի պատասխանը կլինի»,- մեր թղթակցի հարցերին ի պատասխան՝ ասել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը: