Կոալիցիոն քաղաքապետեր

14/10/2008

Կիրակի օրը Սյունիքի մարզի 109 համայնքից 97-ում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ: Նախնական տվյալներով` Կապանի քաղաքապետ է ընտրվել ՀՅԴ-ական Արթուր Աթայանը, Մեղրիում` անկուսակցական Սերգեյ Հայրապետյանը, Ագարակում` ՀՀԿ-ական Մխիթար Զաքարյանը: Քաջարանում եւ Դաստակերտում վերընտրվել են գործող քաղաքապետերը: Իսկ Սիսիանում, նախնական տվյալներով, ընտրվել է ԲՀԿ-ական Աղասի Հակոբջանյանը: Սակայն, քանի որ այս համայնքում անճշտությունների թիվը մեծ է, բացառված չէ, որ ընտրությունների արդյունքները վերանայվեն: