Մնաց մեկ թեկնածու

14/10/2008

«Դիլնետ սերվիս» ՀԿ նախագահ, անկուսակցական Աշոտ Հովհաննիսյանը հրաժարվել է մասնակցել Դիլիջանի քաղաքապետի ընտրություններին: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Դիլիջանի քաղաքապետի թեկնածությունից հրաժարականի դիմում էր տվել Բնապահպանական պետական տեսչության Տավուշի մարզային բաժնի պետ, Հանրապետական կուսակցության անդամ, Դիլիջանի նախկին քաղաքապետ Ժորա Սահաբալյանը: Այսպիսով, հոկտեմբերի 19-ի ընտրություններում քաղաքապետի մեկ թեկնածու է մնացել` գործող քաղաքապետ, ՀՀԿ Դիլիջանի տարածքային կառույցի ղեկավար Արմեն Սանթրոսյանը: