Մեր տեղեկություններով, ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը լուծել է իր` ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար դառնալու խնդիրը: Հիշեցնենք, որ դեռեւս անցած շաբաթ այս հարցն արդեն փակված էր համարվում, քանի որ, ըստ ՀՀԿ-ականների, որոշված էր, որ ՀՀԿ խմբակցությունը ղեկավարելու է Էդուարդ Շարմազանովը: Թե ինչպես է Գ. Սահակյանին հաջողվել «բեկանել» որոշումը, դեռեւս հայտնի չէ: