Հայաստան իրանական գազ կներկրվի միայն անհրաժեշտության դեպքում, այս պահին դրա անհրաժեշտությունը չկա: Այդ մասին երեկ «Ազատություն» ռ/կ-ին ասել է Հայաստանի Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը: Նա, միաժամանակ, չի մեկնաբանել իրանական կողմի հաղորդումները, թե երեկվանից իրանական գազը պետք է մուտք գործեր Հայաստան: Լ. Հարությունյանն ասել է, որ ներկայումս Հայաստան ներկրվող ռուսական գազի քանակությունը լիովին բավարարում է առկա պահանջարկը: