Օգնելու են աղքատներին

14/10/2008

«Համաշխարհային բանկն ամենաաղքատ երկրներին կօժանդակի ընթացիկ ֆինանսական ճգնաժամի պայմաններում»,- Վաշինգտոնում հայտարարել է զարգացման կոմիտեի նախագահ, Մեքսիկայի ֆինանսների նախարար Ագուստին Կարստենսը: «Ամենաաղքատ երկրներին օգնություն ցույց տալու մասին որոշումն ընդունվել է անանուն քվեարկությամբ: Դա մեր քննարկման հիմնական մասն էր»,- ասել է Կարստենսը: Նա ընդգծել է, որ բանկը եւ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) պատրաստ են ներգրավելու իրենց պաշարների լիակատար ծավալը ամենաաղքատ երկրներին օգնություն ցույց տալու համար: Ինչպես ասված է «Oxfarm Internftional»-ի քաղաքականության գծով ավագ խորհրդական Մարիտա Խուարեսի հայտարարության մեջ, ԱՄՀ-ն պետք է բավական արագ «էժան փոխառություններ» տրամադրի ամենաաղքատ երկրներին՝ առանց լրացուցիչ պայմանների: Իսկ ՀԲ նախագահ Ռոբերտ Զելիկը հայտարարել է, թե ճգնաժամի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է կրկնապատկել ամենաաղքատ երկրների համար փոխառությունների ծավալը եւ նոր ֆինանսական համակարգ կառուցել ապագայի համար: