Նոր բացահայտումներ է անելու

11/10/2008

Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, թե հոկտեմբերի 17-ի ընդդիմության հանրահավաքում կոնգրեսը ներկայացնելու է նոր` «հիմնովին վերափոխված քաղաքական միջավայրում ժողովրդի պայքարի նոր ռազմավարությունը»: Նա վստահեցրել է, թե այդ հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկայացնելու է իրավիճակի հետ կապված կարեւորագույն բացահայտումներ, այդ թվում` նաեւ ԼՂ խնդրի հետ կապված, ինչպես նաեւ` գործողությունների ու անելիքների ծրագիր: Նա նաեւ հայտարարել է, որ հանրահավաքից հետո տեղի է ունենալու երթ: Անդրադառնալով երթի անվտանգությունն ապահովելու համար Ոստիկանության հետ հնարավոր համագործակցությանը, Լ. Զուրաբյանն ասել է, թե օգոստոսի 25-ից ի վեր Ոստիկանության գործողություններն ավելի ագրեսիվ են դարձել եւ, չնայած նրանց հետ համագործակցությունը չի ստացվում, բայց իրենք պատրաստ են նման հարցում համագործակցել ոստիկանների հետ: «Տանգոն երկուսով են պարում: Եթե Ոստիկանությունը պատրաստ լինի պարելու, մենք պատրաստ ենք»,- նշել է նա: