Քննարկում` սերնդափոխության շուրջ

11/10/2008

ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի հավաստմամբ` Հայաստանում քաղաքական սերնդափոխության միտումը կա, պարզապես պետք է այն զարգացնել: «Քաղաքական դաշտում, ուզենք թե չուզենք, սերնդափոխություն կատարվում է, խնդիրն այն է, թե որքանով ենք կարողանում դա ճիշտ եւ սահուն իրականացնել»,- ասել է նա: Ըստ նրա` քաղաքական դաշտում գործող մի շարք կուսակցությունների շարքերում` ՀՀԿ, «Ժառանգություն», «Բարգավաճ Հայաստան», խելացի երիտասարդները շատ են եւ ակտիվ գործում են: Իսկ ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա, ըստ նրա` իրենց մոտ սերնդափոխությունը սահուն է ընթանում: ՍԴՀԿ մամուլի քարտուղար Նարեկ Գալստյանի կարծիքով էլ, սերնդափոխության հարցում շատ կարեւոր է, թե ինչ արժեքային համակարգ է փոխանցվում երիտասարդներին: Ըստ նրա՝ նրանք պետք է դաստիարակվեն իրենց ընտրած քաղաքական համոզմունքների համաձայն եւ չիրականացնեն «անառողջ կարիերիզմի դրսեւորումներ» գործունեության ընթացքում: «Ցավոք, այդպիսի դրսեւորումներ այսօր քաղաքական դաշտում առկա են»,- ասել է Ն. Գալստյանը: