«Ես ուրախ եմ «վարդերի հեղափոխությունից» հետո Վրաստանում ձեռք բերված
առաջընթացի համար, սակայն տարածաշրջանի հարեւան երկրներն ավելի քիչ են
պատրաստ ժողովրդավարացման նման գործընթացի»,- Թբիլիսիում կայացած մամուլի
ասուլիսի ժամանակ հայտարարել է ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսը: «Ես
ողջունում եմ տարբեր երկրներում ժողովրդավարություն ստեղծելու նոր
ձգտումը, որ իր ելույթում բացահայտել է Ջորջ Բուշը, սակայն նաեւ համոզված
եմ, որ անհնար է ժողովրդավարության արտահանումը ուժի կիրառմամբ»,- ասել է
Սորոսը, ով համարվում է Վրաստանի «վարդերի հեղափոխության» հիմնական
ֆինանսավորողը: