Հանդիպում նախատեսված չէ

10/10/2008

Ադրբեջանի նախագահի գործադիր աշխատակազմի միջազգային կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը երեկ հայտարարել է, որ այսօր Բիշքեկում ԱՊՀ երկրների ԱԳ Նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Էլմար Մամեդյարովի եւ Էդվարդ Նալբանդյանի հանդիպում նախատեսված չէ: «Պաշտոնական Բաքուն տեղեկատվություն չունի այն մասին, որ ԱԳ նախարարների հերթական հանդիպումը տեղի է ունենալու Բիշքեկում: Նման հանդիպում նախատեսված չէ»,- ասել է Մամեդովը: «Ներկայումս Բաքուն վերլուծում է ԼՂՀ-ի շուրջ Նյու Յորքում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները: Ուստի այդքան շուտ երկու երկրների ԱԳ նախարարների հերթական հանդիպումն անցկացնելու ոչ մի պատճառ չկա»,- հավելել է նա` չբացառելով, սակայն, նախարարների միջեւ կարծիքների կարճատեւ փոխանակման հնարավորությունը: