Մնաց միսը

10/10/2008

Երեկ կայացած նիստում ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել 2008 թվականի բյուջեի միջոցներից «մեքենաներ եւ սարքավորումներ, ընթացիկ նորոգում եւ պահպանում» հոդվածով շուրջ 1 միլիոն եվրո հատկացնել ՀՀ նախագահի օդանավի սպասարկման աշխատանքներն իրականացնելու համար: Նման առաջարկով հանդես է եկել Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, նշելով, որ նման ծախսի անհրաժեշտություն ծագում է 10 տարին մեկ անգամ: «Հաջորդ անգամ նման խնդիր կծագի մեկ էլ 10 տարի հետո»,- ասաց նա: Հիշեցնենք, որ ընդամենն անցած տարի դեռեւս Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման օրոք կառավարությունը 45 միլիոն դոլար հատկացրեց` նախագահական ինքնաթիռ ձեռք բերելու համար: