Նավթի գներն իջնում են

10/10/2008

Երեկ աշխարհի ապրանքային շուկաներում նավթի գինն իջել է վերջին 8 ամսում մինչեւ ամենացածր մակարդակի: Երեկ Նյու Յորքի ապրանքային սակարանի էլեկտրոնային աճուրդում մեկ բարելը կորցրել է 2,69 դոլար կամ 3 տոկոս եւ ցած իջել մինչեւ 87,37 դոլարի նշագիծ: Իսկ Լոնդոնի նավթասակարանում մեկ բարելն արժեր 82,17 դոլար, այստեղ առավոտյան ժամերին գնի անկումը կազմել է 2,49 դոլար կամ 2,9 տոկոս: Լոնդոնի նավթասակարանի ներկայացուցչի հաղորդմամբ` նավթային պարտավորագրերի սպառավաճառքը զգալի չափով կրում է հարկադրական բնույթ, քանի որ համաշխարհային վարկային շուկայի կաթվածահար վիճակի հետեւանքով ներդրողները հարկադրված են նավթի շուկաներում լուծարել իրենց դիրքերը: