Չի հանդուրժելու

09/10/2008

Մեր տեղեկություններով, ՀՀ նախագահի աշխատակազմի նորանշանակ ղեկավար Կարեն Կարապետյանը երեկ հանդիպել է աշխատակազմի ստորաբաժանումների աշխատակիցների հետ եւ հայտարարել, որ խստացվելու է աշխատանքային ռեժիմը, եւ ինքը հետեւողական է լինելու, որպեսզի իր բոլոր պահանջները կատարվեն: Կ. Կարապետյանի պահանջներից մեկն էլ այն է, որ այսուհետ բոլորը պետք է աշխատանքի ներկայանան առավոտյան ժամը 9:00-ին: Նա նաեւ հայտարարել է, որ չի հանդուրժելու որեւէ թերացում, իսկ նրանք, ովքեր կգերազանցեն իրենց լիազորությունները` պատժվելու են: