Մատակարարելու են

09/10/2008

«Արմինֆոյի» տեղեկացմամբ՝ հոկտեմբերի 13-ին Իրանը կսկսի գազ մատակարարել Հայաստանին: Իր հերթին, դրա դիմաց Հայաստանն էլեկտրաէներգիա կմատակարարի Իրանին: 2009թ. մատակարարվող գազի ծավալը կկազմի 2,3 մլրդ խմ, իսկ ՀՀ-ից արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալը` 3,3 մլրդ կՎտ/ժամ: