2008թ. առաջին ութ ամիսներին մարդասիրական օգնության կարգով հանրապետություն է ներմուծվել 7972.3 տոննա ապրանք` 13 մլրդ 019.6 մլն դրամ ընդհանուր արժեքով: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության՝ ստացված օգնության 36.3 տոկոսը քիմիայի եւ դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքն է, 15.3 տոկոսը` սարքերը եւ ապարատները, 7.5 տոկոսը` բուսական ծագման արտադրանքը, 9.1 տոկոսը` մանածագործական իրերը, 31.8 տոկոսը` մնացած ապրանքները: