Խոստովանել է

06/10/2008

«Հայկական Ժամանակ» օրաթերթի նախկին լրագրող, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը երեկ անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` լրագրողների մասին հնչեցրած «դիտողություններին», ասել է, թե ժամանակին ինքն էլ որպես լրագրող զերծ չի մնացել քաղաքական գործիչներին անձնական վիրավորանքներ հասցնելուց, սակայն այսօր դրա համար ափսոսում է: «Այսօր մամուլը բաժանվել է երկու ճամբարների: Ես սա ասում եմ որպես լրագրող, որը ժամանակին եւս զերծ չի եղել այս թերությունից, եւ ես օբյեկտիվորեն խոստովանում եմ, որ այո, շատ դեպքերում ընկնելով սենսացիաների ետեւից, նաեւ վիրավորել եմ մարդկանց` չունենալով դրա իրավունքը: Երբ տեղափոխվում ես այլ` քաղաքական դաշտ եւ արդեն կողքից ես դիտում այդ ամենը, այդ ոչ օբյեկտիվությունը իսկապես շատ հաճախ լինում է շատ ցավոտ»,- ասել է նա: