Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը երեկ հայտարարել է, որ Քրեական օրենսգրքի 300 հոդվածը, որը վերաբերում է իշխանությունը յուրացնելուն` տարընթերցումների տեղիք է տալիս, եւ դրանից խուսափելու համար հնարավոր է` հանձնաժողովը մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ իր եզրակացությունը ներկայացնելիս առաջարկի վերանայել այն: Հիշեցնենք, որ այդ հոդվածով այսօր մեղադրվում են բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ ու ակտիվիստներ: Ըստ Ս. Նիկոյանի` չնայած այդ հոդվածը քրեական է, բայց նրանում «զգացվում են քաղաքական տարրեր»: