«ԱԺ արտահերթ նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը կարեւոր եւ էական տարրեր է պարունակում, որոնք ուղղված են հասարակության դերի բարձրացմանն ու զանազան խնդիրների լուծմանը»,- երեկ ասել է ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը: Ա. Մելիքյանի խոսքով, ելույթում առաջնահերթ խնդիր էր վերլուծություն տալ արդեն իսկ կատարված գործողություններին, իսկ դրա դրդապատճառը «հասարակության շրջանում իշխանության վստահություն չվայելելու եւ այժմ այդ վստահությունը ձեռք բերելու հերթական միտումն էր»: Ըստ նրա` ներքաղաքական լարված իրավիճակից դուրս գալու միջոցը երկխոսության ծավալումն է ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչների միջեւ հասարակության համար կարեւորագույն հարցերի վերաբերյալ: Խնդիրը, նրա խոսքով, ոչ թե իշխանության փոփոխությունն է, այլ իշխանության որակական փոփոխությունը: Անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ա.Գյուլի Հայաստան կատարած այցին` Ա.Մելիքյանն ասել է, որ փոխադարձ հարաբերություններ ունենալու առումով արդյունքներ կան. «Թուրքիայի նախագահը 100 տոկոսով օգտագործել է իր այցը աշխարհին ցույց տալու, որ հարեւան պետությունների հետ ինքը պատրաստակամ է փշրելու սառեցված հարաբերությունները: Թուրքիան ցանկանում է հարաբերությունները սերտացնել նաեւ Ռուսաստանի հետ, սակայն դրանք կսպառեն իրենց, երբ վերջինս անդամագրվի Եվրամիությանը»: «Թուրքիայի` ԵՄ անդամակցությունը լուրջ եւ ռեալ նախադրյալներ կստեղծի Ղարաբաղյան պատերազմի վերսկսման համար»,- նշել է Ա.Մելիքյանը: