ՏԻՄ ընտրությունները` մարզերում

06/10/2008

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 19-ին ՏԻՄ ընտրություններ են կայանալու Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքն ընդգրկող 3 քաղաքային (Իջեւան, Դիլիջան, Բերդ) եւ 13 գյուղական համայնքներում: Մարզկենտրոն Իջեւանում տեղի են ունենալու՝ միայն ավագանու, Բերդում` համայնքի ղեկավարի, Դիլիջանում՝ եւ՛ ղեկավարի, եւ՛ ավագանու ընտրություններ: Դիլիջանում քաղաքապետի երեք թեկնածուներից Ժորա Սահաբալյանը, որը համարվում էր գործող քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի գլխավոր մրցակիցն ընտրություններում, հոկտեմբերի 1-ին ինքնաբացարկ է հայտարարել: Իջեւանի ավագանու 15 տեղի համար պայքարում են՝ 44, Դիլիջանում՝ 11-ի համար` 41 թեկնածուներ: Թիվ 41 ընտրատարածքում գրանցված թեկնածուների գերակշիռ մասն անկուսակցական է: Կուսակցական ամենաներկայացուցչական կազմը ՀՀԿ-ինն է: Ոչ մեծ թվով ներկայացուցիչներ կան ՀՅԴ-ից, ԲՀԿ-ից եւ ՕԵԿ-ից: Մեկական թեկնածուներ ունեն ՄԻԱԿ-ը, «Ազգային ինքնորոշումը» եւ «Ժառանգությունը»: