Ռուսաստանը, Ուկրաինան եւ ԱՊՀ մյուս երկրները կարող են միավորել իրենց տնտեսական ներուժը ֆինանսական շուկաների ճգնաժամի կապակցությամբ իրադրությունը կայունացնելու համար: Այդ մասին երեկ հայտարարել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայի վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի հետ կայացած բանակցություններից հետո: «Անհրաժեշտ է հաշվի առնել նաեւ այնպիսի կարեւոր մի գործոն, որպիսին գլոբալ ֆինանսական շուկաներում դիտվող սուր ճգնաժամային երեւույթներն են: Այդ պայմաններում Ռուսաստանի եւ Ուկրաինայի, ինչպես նաեւ՝ ԱՊՀ մյուս պետությունների սերտ փոխգործակցությունը, նրանց տնտեսական ներուժի միավորումը կարող են լուրջ կայունացնող գործոն դառնալ»,- ասել է նա: