Մտահոգ է

02/10/2008

ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը երեկ Ստրասբուրգում` պատասխանելով «Ա1+»-ի հարցին, թե` ՀՀ-ում կա՞ն արդյոք քաղբանտարկյալներ, պատասխանել է. «Ես երբեք չեմ հիշատակում «քաղբանտարկյալ» բառը, քանի որ այն որակում է»: Ըստ նրա` փաստ է, որ երկար ժամանակ շատ մարդիկ բանտերում են, շատերի դեպքում դատավարություններ դեռ չեն սկսվել, ինչը մարդու իրավունքների խախտում է: Նա նաեւ իր մտահոգությունն է հայտնել, որ մարտի 1-ի զոհերի մահվան հանգամանքները դեռ պարզված չեն, ինչը Ոստիկանության անմիջական պարտականությունն է: Անդրադառնալով 1620 բանաձեւի պահանջին, որով կոչ էր արվում անցկացնել կապուղիների տրամադրման բաց, թափանցիկ գործընթաց, իսկ ՀՀ ԱԺ-ը, օրենքը փոփոխելով, այս աշնանը սպասվող մրցույթները հետաձգել է մինչեւ 2011թ., Թ.Դեւիսը պատասխանել է. «Ես մտահոգված եմ օրենքի այդ փոփոխություններով»: