ՀՀ Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն` ՀՀ ԱԱԾ աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում երեկ` սեպտեմբերի 29-ին, Երեւանում հայտնաբերվել եւ ՀՀ Հատուկ քննչական ծառայություն բերման է ենթարկվել մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու մեղադրանքով հետախուզվող, ՀՀ ԱԱԾ 10-րդ վարչության նախկին աշխատակից Հարություն Ղարիբյանը: Նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: