ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել տարածաշրջանային մի շարք խնդիրների, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը եւ հայ-թուրքական ընթացիկ երկխոսությանը: Ըստ հաղորդագրության` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել նախագահ Ս. Սարգսյանի «ֆուտբոլային դիվանագիտությունը» եւ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այցը Հայաստան` պատրաստակամություն հայտնելով նպաստել հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը: