«Վրաստանի երկաթուղի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը երեկ կոնտեյներային գնացք է գործարկել Փոթի-Թբիլիսի երթուղով, որը հեռանկարում կարող է ձգվել մինչեւ Երեւան ու Բաքու: «Կոնտեյներային գնացքն ամեն օր երթեւեկելու է Փոթի-Թբիլիսի ուղեգծով, ինչը թույլ կտա էապես բեռնաթափել կենտրոնական ավտոմոբիլային մայրուղին»,- ասել է ընկերության գլխավոր տնօրեն Իրակլի Էզուգբայան` հավելելով, որ Երեւանի եւ Բաքվի ուղղությամբ գնացքի երթուղու երկարաձգումը «ինչպես վրացի, այնպես էլ հայ ու ադրբեջանցի բեռնափոխադրողներին հնարավորություն կտա ավելի արագ ու ավելի էժան փոխադրել իրենց բեռները»:
Ըստ նրա` հեռանկարում ծրագրվում է կոնտեյներային գնացք գործարկել Բաթումից Թբիլիսի եւ այնուհետեւ՝ Երեւանի ու Բաքվի ուղղությամբ: