Երեկ Տիգրան Թորոսյանը ԱԺ ՀՅԴ-ական փոխնախագահ Հրայր Կարապետյանին է հանձնել ԱԺ նախագահի պաշտոնից իր հրաժարականի երկրորդ դիմումը: Համաձայն ԱԺ կանոնակարգի` այն այլեւս համարվում է ընդունված: Հիշեցնենք, որ ԱԺ նոր նախագահի ընտրությունը նախատեսվում է սեպտեմբերի 29-ի քառօրյա նիստում, որտեղ ՀՀԿ-ն կներկայացնի իր նոր թեկնածուին` Հովիկ Աբրահամյանին: