Ուղեգծից դուրս ենք

28/09/2008

«Նաբուկո» գազամուղը, որով ծրագրվում է կենտրոնասիական եւ ադրբեջանական գազը փոխադրել Եվրոպա, չի կարող անցնել Հայաստանի տարածքով»: Այս մասին երեկ հայտարարել է Ադրբեջանի նախագահի գործադիր աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի վարիչ Ալի Հասանովը: «Նաբուկոյի» ուղեգիծն արդեն որոշված է: Նախատեսվում է, որ գազամուղն Ադրբեջանի տարածքից կձգվի դեպի Վրաստան, այնտեղից՝ Թուրքիա, այնուհետեւ՝ Հունաստան եւ Իտալիա»,- ասել է նա: