2008թ. առաջին յոթ ամիսներին Հայաստանում առեւտրի շրջանառությունը կազմել է 809 մլրդ 452.3 մլն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 7.8 տոկոսով: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից «Արմենպրեսին» փոխանցել են, որ նույն ժամանակահատվածում մանրածախ առեւտրի շրջանառության ծավալը կազմել է 500.000.8 մլն, մեծածախ առեւտրինը` 252 մլրդ 561.9 մլն, ավտոմեքենաների առեւտրինը` 56 մլրդ 889.6 մլն դրամ:
Նույն ժամանակահատվածում տարբեր ոլորտներում մատուցված ծառայությունների ծավալն ընթացիկ գներով կազմել է 389 մլրդ 082.9 մլն դրամ, ինչը 2007թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 15 տոկոսով: Հյուրանոցների եւ ռեստորանների մատուցած ծառայությունները կազմել են 14 մլրդ 268.5 մլն, տրանսպորտինը` 85 մլրդ 216.1, կապի ոլորտինը` 92 մլրդ 367.3 մլն դրամ եւ այլն: Կրթության, առողջապահության եւ սոցիալական ոլորտներում մատուցված ծառայությունների ծավալները կազմել են, համապատասխանաբար, 19 մլրդ 650.3 մլն, 23 մլրդ 203.8 մլն, 11 մլրդ 553.2 մլն դրամ: