Ըստ ադրբեջանական «ANS» հեռուստաընկերության, Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Նասիր Համադի Զարեն հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանը Բաքվի եւ Երեւանի հետ բանակցություններ է սկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջնորդության համար: Դեսպանը նշել է, թե Իրանը ձգտում է հակամարտության կարգավորմանը միջազգային իրավական նորմերի շրջանակում: