Ադրբեջանի պետական նավթընկերությունը Ռուսաստանի հետ բանակցություններ է վարում Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարի հզորությունը տարեկան մինչեւ հինգ միլիոն տոննայի հասցնելու շուրջ: Այդ մասին լրագրողներին հայտնել է նավթընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաեւը: «Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարով պոմպամղվում է պետական նավթընկերության նավթի միայն մնացորդային ծավալները: Բայց մենք ձգտում ենք հասնել համաշխարհային շուկաներ մատակարարումների դիվերսիֆիկացման, ուստիեւ ցանկանում ենք մատակարարումների բոլոր ուղեգծերը պահել ֆիզիկապես գործունակ վիճակում»,- ասել է նա: «Դրա համար էլ մենք Ռուսաստանի հետ բանակցություններ ենք վարում հյուսիսային խողովակաշարի հզորությունը տարեկան մինչեւ հինգ միլիոն տոննայի հասցնելու շուրջ»,- ընդգծել է Ադրբեջանի պետնավթընկերության նախագահը: